Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՄԻԵԴ-ի որոշումը չի կարող ազդել ղարաբաղյան բանակցային գործընթացի վրա

ՄԻԵԴ-ի որոշումը չի կարող ազդել ղարաբաղյան բանակցային գործընթացի վրա
19.06.2015 | 12:15

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, «Ազատության» հարցին ի պատասխան, մեկնաբանել է Եվրադատարանի որոշումը ԼՂ հակամարտությանն առնչվող երկու գործերով: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Մինաս Սարգսյանի հայցն ընդդեմ Ադրբեջանի ու Էլխան Չիրագովի և այլոց հայցն ընդդեմ Հայաստանի՝ առաջարկելով երկու երկրների կառավարություններին ստեղծել մի մեխանիզմ, որի օգնությամբ ղարաբաղյան պատերազմի հետևանքով ունեզրկված այդ անձինք կկարողանան վերականգնել իրենց սեփականության իրավունքը և փոխհատուցում ստանալ:
Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շրջանակներում կամ հովանու տակ կամ միջնորդությամբ չէ, որ ընթանում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունները: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափն է, որը զբաղվում է հիմնահարցի կարգավորմամբ»:
Ադրբեջանի արտգործնախարարությունը ողջունել է Եվրադատարանի որոշումը: «ՄԻԵԴ-ի որոշումը, փաստորեն, վերջ դրեց Հայաստանի ժխտողականությանը՝ կապված Ադրբեջանի տարածքների ապօրինի բռնազավթմանը առնչություն և Ադրբեջանի տարածքում ռազմական ներկայություն ունենալու հետ», - ասված է պաշտոնական Բաքվի տարածած հայտարարությունում:
Հայաստանի արտգործնախարարը հակադարձում է․«Չիրագովի հայցով կայացված որոշումը վերաբերում է անհատական դատական գործին, որը չի կարող ազդել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վրա»:
Էդվարդ Նալբանդյանը հավելում է․«Ադրբեջանի կողմից վերոհիշյալ որոշման շահարկումը կարող է միայն վնաս հասցնել խաղաղ հանգուցալուծման ջանքերին: Փախստականների և տեղահանված անձանց վերադարձի իրավունքի հետ կապված հարցերը բանակցային գործընթացի բաղկացուցիչ մաս են կազմում: Դրանք կարող են լուծում ստանալ հիմնախնդրի համապարփակ կարգավորման արդյունքում: Այս մասին նշվում է նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ եռանախագահող երկրների ղեկավարների արած հայտնի հայտարարություններում»:

Դիտվել է՝ 1430

Մեկնաբանություններ